Դևիդ Բեքհեմի որդին հոր պատճառով չի ցանկանում ֆուտբոլիստ դառնալ
Դևիդ Բեքհեմի 3 որդիներից մեկը հոր պատճառով հրաժարվել է ֆուտբոլային կարիերայից: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Դևիդը խոստովանել է, որ իր համաշխարհային ճանաչումը և սպորտային ռեկորդները թույլ չեն տալիս իր որդիներին հանգիստ ապրել:
«Վերջերս իմ որդիներից մեկը եկավ ինձ մոտ և ասաց, որ չի ցանկանում իր կյանքը կապել ֆուտբոլի հետ:Անկեղծ ասած՝ այդ բառերը պարզապես կոտրեցին սիրտս:Սակայն նա բացատրեց, որ երբ դուրս է գալիս դաշտ, բոլորն ասում են «Նա Դևիդ Բեքհեմի որդին է»: Եվ ստացվում է,որ ինքն ավելի վատ է խաղում;Սակայն ես պատասխանեցի, որ ամեն ինչ կարգին է, և նա կարող է խաղալ իր հաճույքի համար»,- կիսվել է նախկին ֆուտբոլիստը: