Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ ռեփփերները
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ռեփփերների ցանկը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Առաջին հորիզոնականում Diddy-ն է (Puff Diddy): 2014-ի հունիս 2015-ի հունիս ընկած ժամանակահատվածում ռեփփերն աշխատել է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար:
Ցանկում ընդհանուր հաշվով կան 20 երաժիշտներ: Երկրորդ հորիզոնականում է Jay Z-ն, ով մեկ տարում աշխատել է 54 միլիոն դոլար: Մեկ տարվա ընթացքում նա իր կնոջ՝ աշխարհահռչակ Բեյոնսեի հետ 22 համերգ է ունեցել: Եռյակը փակում է ռեփփեր Drake-ը՝ վաստակելով 33 միլիոն դոլար:
Ցուցակում է նաև Dr. Dre-ն (33 միլիոն դոլար), Ֆարել Ուիլյամսը (32 միլիոն դոլար) և Էմինեմը (31 միլիոն):