Շակիրան ՄԱԿ-ի գագաթաժողովում Լենոնի «Imagine» երգը կնվիրի Սիրիայի փախստականներին
Երգչուհի Շակիրան, ով նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է, ՄԱԿ-ի բացօթյա գագաթաժողովի ժամանակ կերգի Լենոնի «Imagine» երգը: Երգը նա կնվիրի Սիրիայի երեխաներին և ամբողջ աշխարհի փախստականներին, ովքեր բոլորն ունեն կրթությոն և ինքնադրսևորման իրավունք:
Պետասամբլեայի դահլիճում Շակիրայի ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ Հռոմի պապի հետ մասնակից երկրների հանդիպումից անմիջապես հետո: Հռոմի պապը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ է ելույթ ունենալու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: