Sandro-ն և Reebok-ը կհամագործակցեն
Աշխարհահռչակ երկու ընկերություններ այսուհետ կհամագործակցեն:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Sandro-ն և Reebok-ը այսուհետ կհամագործակցեն և միասին կստեղծեն նոր կոշիկներ:Ինչպես հայտնում է կայքը, ընկերությունները ստեղծելու են առօրյա սպորտային կոշիկներ, որոնք ունենալու են ինքնատիպ դիզայն:
Ընկերությունները համատեղ կներկայացնեն կանանց և տղամարդկանց համար նախատեսված սպորտային կոշիկներ: Club C տեսակի սև և սպիտակ սպորտային կոշիկները նախատեսված են տղամարդկանց համար, իսկ ահա Classic Leather-ը, որ լինելու են ոսկեգույն, նախատեսված են կանանց համար:
Սկզբնական շրջանում մարդիկ հնարավորություն կունենան սպորտային կոշիկները գնել միայն ընկերության պաշտոնական կայքից, օնլայն տարբերակով: