Արմենչիկը հանդես է եկել հայտարարությամբ
Երգիչ Արմենչիկն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Եu` Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը և նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար-վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:
Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր’ առ իմ ժողովորդ:
Ես սիրում եմ իմ ժողովրդին’ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին:
#ՍերըՀաղթահարումԷԱտելությունը»: