Դևիդ Բեքեմը չի ստանձնի Ջեյմս Բոնդի դերը
Երկար ժամանակ է, ինչ ԶԼՄ-ները տեղեկություն են տարածում այն մասին, որ հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքեմը ֆիլմում կստանձնի Ջեյմս Բոնդի դերը: Այս մասին հայտնում է Svopi.ru-ն:
Դևվիդ Բեքեմը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը պրոֆեսիոնալ դերասան չէ, ուստի չի կարող նկարահանվել ֆիլմում:
Ֆուտբոլիստը նաև ասել է, որ երբ թողնի իր հարազատ գործը, իրեն կփորձի գտնել մեկ այլ ոլորտում, բայց դա բնավ էլ ֆիլմը չէ:
Դևիդ Բեքեմի երկրպագուները նշում են, որ իրենց սիրելի ֆուտբոլիստին նրանք տեսնում են նաև որպես մոդել և դիզայներ: