Իրինա Բեզրուկովան ներողություն է խնդրել նախկին ամուսնուց
Իրինա Բեզրուկովան հաշտվել է իր նախկին ամուսնու՝ Իգոր Լիվանովի հետ: Նրանց միավորել է որդու կորստի ցավը:
HELLO ամսագրին տրված հարցազրույցում Իրինան խոստովանել է, որ որդու մահը շատ բան է փոխել իր կյանքում, և նա 15 տարի անց որոշել է ներողություն խնդրել իր նախկին ամուսնուց:
«Որդուս կորստից հետո ես շատ բան եմ հասկացել ու սկսել գնահատել: Ես ներողություն եմ խնդրել Անդրյուշայի հորից: Ես լաց եղա, մենք ողջագուրվեցինք»,- անկեղծացել է Իրինան:
Նրա խոսքով՝ հաշտվելուց հետո շատ բան կփոխվի: