Ընթերցողի արձանը կտեղադրվի Երևանում
Այսօր Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և նկարիչ, քանդակագործ Արման Դավթյանը` Նուռը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի շրջանակներում ապրիլի 20-ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի բակում կբացվի «Ընթերցողի» արձանը: Սա այս փառատոնի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Նրա խոսքով`իրական կյանքում պակասում են ընթերցողները: Փառատոնին կմասնակցեն հայ և արտասահմանյան գրողներ:
Նուռը նշեց, որ առաջին անգամ է կատարում նման աշխատանք: Նրա խոսքով` տարբեր երկրներում կա այդպիսի արձան:
Բրոնզաձույլ արձանը կունենա 2,5 մետր բարձրություն, բաղկացած կլինի գրքերից և լուսամփոփից: Արձանի գաղափարն այն է, որ յուրաքանչյուրը կարող է նստել արձանի վրա և իրեն զգալ ընթերցող: Այն կունենա նաև Վայ-Ֆայ կապ, որի միջոցով հնարավոր կլինի օգտվել էլեկտրոնային գրադարանից: