«ԻՊ»-ի հետ կապ ունենալու կասկածանքով Ադրբեջանի 5 քաղաքացի է ձերբակալվել
Ադրբեջանի 5 քաղաքացի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին։
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ կալանավորվածները 2013-15թթ-ի ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, մասնակցել են «ԻՊ»-ի գործողություններին։
Դատարանի վճռով՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Ավելի վաղ Ադրբեջանի դատարանը 9 քաղաքացու դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։