Քեյթ Միդլտոնը ցրել է իր հղիության և դեպրեսիայի մասին բամբասանքները
Երկարատև արձակուրդից հետո առաջին անգամ Քեյթ Միդլտոնը հանրությանն է ներկայացել, և ի չիք են դարձել նրա հղիության և դեպրեսիայի մասին բամբասանքները։ Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն;
Նա այցելել է Աննա ֆրեյդի կենտրոնի միջոցառմանը։ Քեյթի հագին բաց մոխրագույն զգեստ է եղել, որն ավելի է ընդգծել բարետես կազմվածքը; Քեյթը, իհարկե, ուրախ է եղել և ժպտացել է, ինչը ցրել է այն բոլոր բամբասանքները, թե նա դեպրեսիայի մեջ է։
2015թ-ի սեպտեմբերին Բրիտանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե Քեյթ Միդլտոնը երրորդ բալիկին լույս աշխարհ կբերի։ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նա թունավոր հղիության և դեպրեսիայի պատճառով չի ունենում պաշտոնական հանդիպումներ։