Համեմն ավելացնում է կերակրող մայրերի կաթը










Համեմը հարուստ է ճարպերով, պարունակում է 15% սպիտակուց, շաքար, օսլա, դաբաղաթթու, ասկորբինաթթու, ռուտին: Պարունակում է B1 B2 B3 վիտամինները, ֆիտոցիդներ: Բույսի վերգետնյա մասում կա կալիում, ֆոսֆոր, մագնիում: Այն օգտակար է գլաուկոմայի, կերակրող մայրերի կրծքապտուկի ճաքերը բուժելու համար: Համեմի սերմերը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է, որպես լեղամուղ, խորխաբեր միջոց: Համեմ խորհուրդ է տրվում շատ օգտագործել նյարդային անհանգիստ վիճակի դեպքում, աղեստամոքսային համակարգի ինֆեկցիոն բնույթի բորբոքային հիվանդությունների ժամանակ, կրծքով կերակրող մայրերին, խորհուրդ է տրվում շատ համեմ ուտել, այն ավելացնում է կաթը: Համեմն ունի թմրեցնող հատկություն. կանխարգելում է ներքին գոլորշիների հոսքը դեպի գլուխ, ինչի պատճառով խորհուրդ է տրվում ընդգրկել ընկնավորությամբ տառապողների ճաշացանկում: Համեմը հակացուցված է հղիներին: Այն վերացնում է բերանից եկեղ սոխի, սխտորի, գինու հոտը: Այս կանաչին բուժում է նաև գլխացավը, մեջքացավը, պակասեցնում է կարծր ուռուցքները: