Տատյանա Վոդյանովան ինսուլտի նախանշաններով հոսպիտալացվել է
Հայտնի մոդել Տատյանա Վոդյանովան Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
Ինչպես հայտնում է Վոդյանովայի օգնական Տիմոն Աֆինսկին՝ մոդելը հոսպտալացվել է ինսուլտի նախանշաններով: Սակայն դա դեռ չի հաստատվել:
Բժիշկները հետազոտել են մոդելին և նշել, որ նրա հետ ամեն բան կարգին է, իսկ նման վիճակը կարող է առաջանալ ատամնաբուժարան կատարած այցից հետո: