Օձունի եկեղեցու վերանորոգմանը հատկացված 320 մլն դրամը տեղում է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջ օրերս մամուլում տարածված տեղեկատվությանն անդրադարձավ և հայտարարությամբ հանդես եկավ «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տարածվել են այն խոսակցությունները, որ Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքները դադարեցվել են: Հիմնադրամի տնօրենը հերքեց այդ փաստերը և հավելեց, որ աշխատանքները շաունակվում են, պարզապես կա գմբեթի վերանորոգման խնդիր. այն վերանորոգել, ինչպես 10-12-րդ դարերո՞ւմ էին վերանորոգում եկեղեցիների գմբեթները, թե՞ այլ ճարտարապետական լուծումներ տալ:
Վեհափառ հայրապետի դիմումին ընդառաջ ՀՀ կառավարությունը 2010թ. շուրջ 20 մլն դրամ է հատկացրել Օձունի եկեղեցու վերականգնման նախագծային աշխատանքների և ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի փորձաքննության համար: Այնուհետև եկեղեցու վերականգնման աշխատանքերի հանձնառությունը ստանձնել է «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոս» հիմնադրամը: Եկեղեցու շինարական աշխատանքերն իրականացնելու է մոսկվաբնակ ալավերդցի բարերար Մովսես Ձավարյանի հատկացրած 320 մլն դրամով,-ասաց Վանուշ Շերմազանյանը: