ԱՄՆ-ում կայացել է iHeartRadio Music Festival-ը
ԱՄՆ-ում կայացել է iHeartRadio Music Festival-ը, որի ընթացքում համաշխարհային կատարողները ամփոփելով տարին ներկայացրել են տարվա լավագույն հիթերը:Այս մասին հայտնում է` Svopi.ru-ն:
Միջոցառմանը ներկա է եղել Ջենիֆեր Լոպեսը, ով կատարել է իր հեղինակային երգը: Ինչպես միշտ բեմում նրա հետ է եղել նաև իր մշտական պարող Կասպեր Սմարթը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 22-ին Ջենիֆեր Լոպես կներկայանա «All I Have» խորագիրը կրող մենահամերգով, որը տեղի կունենա Planet Hollywood Las Vegas Resort & Casino-ում: