Tyga-ի համերգից հետո հարձակվել են Քայլի Ջենների վրա
Tyga-ի համերգից հետո մի երկրպագու հարձակվել է Քայլի Ջենների վրա: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Այդ գիշեր Tyga-ն ելույթ է ունեցել Քրիս Բրաունի հետ: Ելույթից հետո ռեփփերը միացել է երկրպագուներին և սկսել դիտել համերգը որպես հանդիսատես:
Ռեփփերը համերգից հետո դուրս գալիս է եղել Քայլի Ջենների հետ, երբ մի տղամարդ վազել է զույգի կողմը և սկսել քաշել գեղեցկուհու մազերից: Քայլին ճչացել է ցավից և խուճապից, որից հետո նրանց անվտանգության աշխատակիցը հեռացրել է տղամարդուն աստղային զույգից:
Թե ով է եղել այդ տղամարդը, ոչ ոք չգիտի: