Ի՞նչն է երջանկացնում կանանց
Գիտնականներն իրենց վերջին հետազոտությունների ընթացքում փորձել են պարզել, թե ինչն է երջանկացնում կանանց: Այս մասին հայտնում է Healthvesti.com-ը:
Պարզվում է՝ կանայք իրենց բավարարված և երջանիկ են զգում, երբ հնարավորություն ունեն ավելի շատ գնումներ անելու: Հետազոտություններին մասնակցել են 850 կամավորներ: Կանայք նաև ավելի երջանիկ են, երբ բարեկազմ են և ճարպակալման խնդիր չունեն:
Գնումները և այն, որ մարմնի ավել քաշի խնդիր չունեն, կանանց գլխուղեղի վրա լավ են ազդում, բնականաբար, նաև բարձրանում է նրանց տրամադրությունը: