Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը կհրապարակի երգչուհու նոր ալբոմը
Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը խոստանում է հրապարակել երգչուհու նոր երգերի ալբոմը: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Ժաննայի քույրը՝ Նատալյան: Այս մասին հայտնում է Ren.tv-ին:
Երգչուհու երկրպագուները հետաքրքրվել են, թե արդյո՞ք կլինի նոր ալբոմ: Պատասխանը ուրախացրել է բոլորին:
«Չթողարկված երգերից նոր ալբոմ կկազմվի:Թե երբ, դեռ չգիտենք: Ժաննան նոր երգեր ունի, որոնցից մի քանիսը դեռևս 6 տարի առաջ է ձայնագրել: Երգերից մեկը Ժաննան ձայնագրել է հենց հիվանդությունից առաջ:»,- ի պատասխան երկրպագուների հարցումների՝ պատասխանել է Նատալյան:
Երբ երկրպագուները հարցրել են,թե չի՞ պատրաստվում արդյոք նրա քույրը շարունակել Ժաննայի գործը, Նատալյան պատասխանել է, որ ոչ ոք չի կարող փոխարինել իր քրոջը, և երգարվեստն իրենը չէ: