Դևիդ Բեքհեմը հսկում է Բրուկլինի սոցցանցի էջերը
Հետևելով Բեքհեմ ընտանիքին՝ տպավորութուն է ստեղծվում, որ Վիկտորյան և Դևիդը ամենաբարի ծնողներն են և իրենց երեխաներին ոչնչում չեն սահմանափակում: Իրականում այդքան էլ այդպես չէ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Օրերս Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ հսկում է իր ավագ որդի Բրուկլինի սոցկայքերի բոլոր էջերը և գրառումները: Բրուկլինը մեծ հայտնիություն է վայելում համացանցում: Նրա միկրոբլոգին հետևում են 4,4 միլիոն երկրպագուներ: Պարզվում է՝ ամեն մի գրառումը, համացանցում կատարվող ամեն քայլը հսկվում է Վիկտորյայի և Դևիդի կողմից: Դևիդի խոսքերով՝ դա վերաբերում է նրանց բոլոր երեխաներին: Ընտանիքում ամենախիստը Վիկտորյան է: Դե իհարկե, չէ՞ որ նա հազվադեպ է ժպտում: