Առակ Դևի և ընտրյալների մասին
Ու այդ ժամանակ Դևը հավաքեց իր նազիր-վեզիրներին ու ասաց.
-Գնացեք և մարդկանց մեջ լուր տարածեք, որ նոր Սահմանադրության մեջ ամրագրվելու է այն, որ ամեն օր մարդկանցից մեկին պիտի դոմփեմ, ու մի ուրիշին էլ պիտի ուտեմ։
-Բայց տեր Դև, մարդիկ շատ կդոժգեհեն, եթե նախկինի փոխարեն, որ շաբաթը մեկին էիր ուտում, հիմա ամեն օր մեկին ուտես և նաև մեկ ուրիշին էլ դոմփես։ Հնարավոր է նրանց առաջնորդները հեղափոխություն փորձեն կազմակերպել։
-Գնացեք, և արեք այնպես, ինչպես ես ասացի ձեզ, և դուք կտեսնեք, թե ինչպես մարդիկ կուղարկեն իրենց մեջից խելացիներին, որպես պատվիրակների, որոնք կփորձեն համոզել ինձ, որ սահմանափակվեմ միայն օրեական մեկին ուտելով։ Քանի որ դոմփելը դեմ է մարդկային ավանդույթներին։
Այդպես էլ արեցին նազիր- վեզիրները։
Եվ մի քանի օր հէտո տեր Դևի ամրոցի մոտ հավաքվեց մարդկանց ընտրյալներից բաղակացած պատվիրակությունների մի հոծ բազմություն, որոնք տեսակցություն էին խնդրում Դևի հետ։
Եվ երբ Դևը ընդունեց պատվիրակին, որ պատվիրակ էր ընտրվել բոլոր ընտրյալ պատվիրակներից, նա մոտեցավ, խորը կզեց և ասաց.
-Օ, մեծ տեր, Դև մեր, և մեր ժառանգների։ Իմաստագույնը բոլոր կենդանի էակների, և մեծագույնը իմաստունների մեջ, մենք՝ նվաստներս և ստորներս, որ քո պոչի տակի արտադրանքը չարժենք, որքան շնորհակալ ենք քո արդարամտության համար և արդար օրենքներ ստեղծելու մեծ շնորքիդ համար։ Մենք՝ մարդկանց ընտրյալներով մի փոքրիկ հավելում կուզենայինք տեսնել Ձեր բարեփոխված սահմանադրության մեջ։
-Եվ ի՞նչ հավելում է դա,-հարցրեց Դևը։
-Օ, մրծ տեր և Դև, բոլոր սևերի, քանի որ նոր Սահմանդրության մեջ, նա՝ ում դոմփում է Ձերդ Դևափայլությունը, մեկ ամբողջ լուսնային փուլ ենթակա չէ ուտելու, մենք՝ ընտրյալ նվաստներս և անարժաններս, համարձակվում ենք խնդրել ձեզ, որ դոմփելը տարածվի միայն ընտրյալներիս վրա և այն ամրագրվի սահմանադրորեն։
Առակ Դևի և ընտրյալների մասին
Գիրք Անառակաց
Գարեգին Միսկարյան. ֆեյսբուք: