Դիմա Բիլանի կորուստը կազմում է 10.5 միլիոն ռուբլի
Ինչպես հայտնել էինք, երգիչ Դիմա Բիլանի տունը թալանել են։
Այսօր հայտնի է դարձել, որ հանցագործները նրա տնից տարել են մետաղական սեյֆը։ Նախնական տվյալներով՝ սեյֆի մեջ եղել է մոտ 10.5 միլիոն ռուբլի։
Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է՝ բացի մատնահետքերի հետախուզումից, նշանակվել են նաև լրացուցիչ փորձաքննություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիմա Բիլանի տունը թալանելու առթիվ հարուցվել է քրեական գործ։