Ո՞րն է մարդու ամենաերջանիկ տարիքը
Ավստրալացի գիտնականները պարզել են՝ մարդն իրեն ամենաշատը երջանիկ է զգում մինչև 15 տարեկանը։ 15-ից 20 տարեկանում կտրուկ ընկնում է մարդու բավարարվածությունը իրենից և կյանքից։ Այս մասին հայտնում է Medvesti.com-ը։
Երջանկության զգացումի անկման հաջորդ շրջանը 35-ից 50 տարեկանն է, իսկ այդ ժամանակահատվածում սկսում են ի հայտ գալ հիվանդություններ։ Այդ շրջանում, ի համեմատություն երիտասարդ տարիների, վատանում է մարդու առողջությունը և կյանքի որակը։
Մարդուն երջանիկ են դարձնում տարբեր գործոններ՝ երեխայի ծնունդը կամ նոր ձևավորվող հաաբերությունները։ Հոգնածությունը և բաժանումները, հակառակը, կտրուկ իջեցնում են երջանկության մակարդակը։
Թոշակի անցնելիս կանայք իրենց սկսում են ավելի լավ զգալ, իսկ տղամարդկանց մոտ կյանքը շարունակվում է նույն հունով ընթանալ։