Քիմ Քարդաշյանն անկեղծորեն պատասխանել է երկրպագուների հարցերին
Քիմ Քարդաշյանը օնլայն ռեժիմով շփվել է իր երկրպագուների հետ և անկեղծորեն պատասխանել նրանց հուզող հարցերին։ Այս մասին հայտնում է 7days.ru-ն։
Այս զրույցի ժամանակ Քիմը խոսել է նաև իր հոր մասին, ով մահացել է 2003թ-ին։ Ռեալիթի շոուի աստղը նշել է, որ շատ է սիրում լսել Էլվիս Փրեսլիի երգերը, որոնք հիշեցնում են իր հորը։
Քիմը պատմել է, որ կոսմետիկայից ալերգիա ունի, սակայն չնայած դրան՝ շարունակում է ակտիվորեն դիմահարդարվել։
Պարզվում է՝ շուտով Քիմը ստիպված պիտի լինի ժամանակավորապես բաժանվել Քանյեից։ Ռեփփերը մեկնում է Իսրայել հյուրախաղերի, իսկ ինքը պետք է մնա դստեր հետ։ Աստղը որոշել է ողջ ժամանակը հատկացել դստերը։ Հիշեցնենք, որ նրանց ընտանիքում շուտով համալրում կլինի։