Ռիհանան Թեյլոր Սվիֆթի հետ համագործակցելու մեջ իմաստ չի տեսնում
Թեյլոր Սվիֆթն արդեն երկար ժամանակ է՝ մենակ չի լինում իր համերգների ժամանակ։ Նա անընդհատ հրավիրում է այլ աստղերի, ինչն ուրախացնում է երկրպագուներին։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Երգչուհու համերգներին ելույթ են ունեցել Ջասթին Տիմբերլեյքը, Սելենա Գոմեսը, Լիզա Կուդրոուն։ Սակայն բոլոր աստղերը չեն, որ հեշտությամբ են համաձայնում Թեյլորի այս առաջարկին։
Օրինակ՝ Ռիհանան չի ցանկանում մի բեմում հայտնվել նրա հետ։ Հարցազրույցներից մեկում Ռիհանան նշել է, որ իրենց համագործակցությունն անհնար է։
«Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Մեր համագործակցությունն անիմաստ է։ Ես չէի ցանկանա։ Մեր երկրպագուները շատ տարբեր են»,- նշել է Ռիհանան։ Պետք չէ կարծել, թե երգչուհին վեր է դասում իրեն Թեյլորից։ Նրա խոսքերով՝ իրենք պարզապես տարբեր են. Թեյլորն օրինակելի մարդ է, իսկ ինքը՝ ոչ։