Մեր ազգը հարգում է ամերիկացիներին. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին CBS News-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենց ազգը հարգում է ամերիկացիներին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
«Մեր ազգը հարգում է ամերիկացիներին։Իրանի ժողովուրդը և ոչ մի պետության դեմ պատերազմ չի ուզում։ Միաժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի ժողովուրդի ազգային հետաքրքրություններին դեմ է, պարզ է, որ մարդիկ այս հարցից վրդովվում են և զգացմունքային են դառնում»,- նշել է նախագահը։
Սա Իրանի նախագահի առաջին հարցազրույցն է «վեցնյակի» հետ համաձայնություն կնքելուց հետո։