41-ամյա մոդել Թայրա Բենքսը որոշել է հղիանալ
41-ամյա մոդել Թայրա Բենքսը որոշել է հղիանալ: Այս մասին հայտնում է Svopi.ru-ն:
Միջազգային թոփ-մոդելը ցանկանում էր հղիանալ դեռ 24 տարեկանից, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում: Երկար տարիներ է ինչ Թայրա Բենքսն ապրում է իր սիրած անձնավորության հետ, սակայն այդպես էլ չի կարողնում նրան փոքրիկ պարգևել:
Իր ծննդյան 41-ամյակին աշխարհահռչակ մոդելը ասել է, որ կյանքում նա ունի մեկ կարևոր նպատակ, որն է՝ ստեղծել ամուր ընտանիք:
Թայրա Բենքսը արդեն փորձել է արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալ, սակայն մոդելին այդպես էլ չի հաջողվել մայրանալ: