Դիմա Բիլանի տունը թալանելու առթիվ քրեական գործ է հարուցվել
Ինչպես հայտնել էինք, Դիմա Բիլանի՝ Ռուսաստանի գյուղերից մեկում գտնվող տունը անհայտ անձինք թալանել են։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Տուժածի բողոքի և զննման արդյունքում Դիմա Բիլանի տունը թալանելու առթիվ քրեական գործ է հարուցվել»,- հայտնել է Մոսկվայի ոստիկանական ծառայության մամուլի քարտուղար Անդրեյ Գալիակբերովը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը՝ ժամը 1-ին։