Ի՞նչ նպատակով է Էրդողանը սեպտեմբերի 23-ին մեկնելու Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է սեպտեմբերի 23-ին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը ներկա կլինի Մոսկվայում կառուցված նոր մզկիթի բացման արարողությանը։ Սակայն նախագահի ծրագրերը կարող են փոխվել։
«Այս պահին այդպիսի ծրագիր կա։ Մենք պատրաստվում ենք դրան»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղարության աշխատակիցը։