Դիմա Բիլանի տունը թալանել են
Երեկ գիշերը՝ ժամը 1-ին, անհայտ անձինք մտել են Դիմա Բիլանի տուն և գողություն կատարել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին։
Հետախույզներն արագ ժամանել են դեպքի վայր, խոսել տանտիրոջ և անվտանգության աշխատակիցների հետ, ֆիքսել հնարավոր հետքերը և մատնահետքերը։
Այս պահին ճշտվում են դեպքի մանրամասները։ Քննարկվում է գողության մեղադրանքով քրեական գործի հարուցման հարցը։