Աննա Սեմենովիչը հեռուստատեսությունում աշխատելու հրավեր է ստացել
Երգչուհի Աննա Սեմենովիչը հեռուստատեսությունում աշխատելու հրավեր է ստացել: Նա և բժիշկ Սերգեյ Բուբնովսկին շաբաթ օրերին հեռուստատեսությամբ կխոսեն բժշկության մասին: Երգչուհին հեռուստատեսությունում աշխատելու հրավերը մեծ սիրով է ընդունել: Այս մասին գրում է 7days.ru-ն:
«Սա ինձ համար շատ հետաքրքիր նախագիծ է: Ինչպես ցանկացած մարզուհի, ես լավ գիտեմ, թե ինչպես կարելի է մարմնի ճիշտ շարժման շնորհիվ օրգանիզմը կատարյալ դարձնել: Ես ինքս վնասվածքներ ստացել եմ և մենք կփորձենք ճիշտ խորհուրդներ տալ և օգնել մարդկանց: Մենք չենք պատրաստվում վախեցնել հեռուստադիտողին, այլ մեր գերխնդիրն է հանդիսանում զգուշացնել որպեսզի մարդիկ առողջ ապրելակերպ վարեն»,- ասել է երգչուհին: