Վիկտորիա Բեքհեմը հեռացրել է ամուսնուն նվիրված դաջվածքը
Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները, ովքեր հայտնի են ոչ միայն իրենց յուրահատուկ ոճով, այլև բազմաթիվ դաջվածքներով, սկսել են իրենց մարմնից հեռացնել դրանք: Այս մասին հայտնում է Московский Комсомолец-ը:
Համենայն դեպս, այդպես է վարվել Վիկտորյա Բեքհեմը: Նրա ՝ «Ես իմ սիրելիին եմ պատկանում, իսկ նա՝ ինձ» գրությամբ դաջվածքը ավելի ու ավելի է խամրում:
Նյու Յորքի նորաձևության շաբաթին ԶԼՄ-ները նկատել են Վիկտորյայի խամրող դաջվածքը: Հարկ է նշել, որ Վիկտորյա առաջին անգամը չէ, որ որոշում է հեռացնել իր դաջվածքները: Նա մի քանի անգամ արդեն դիմել է լազերային օգնությանը և հեռացրել իրենց ամուսնության ամսաթիվը, Դևիդ Բեքհեմի անվան սկզբնատառերը և «Ամենասկզբից» գրությունը: