Քայլի Ջենները Քիմ Քարդաշյանից հայտնի է
Քարդաշյան-Ջեններ քույրերի հայտնի դառնալու մարաթոնը շարունակվում է: Օրերս նրանք իրենց բլոգերն են բացել, որտեղ հրապարակում են էքսկլյուզիվ լուսանկարներ և պատմում են գեղեցկության իրենց գաղտնիքների, հագուստի և աքսեսուարների մասին: Այս մասին հայտնում է Elle.ru-ն:
Այս ծառաությունները, իհարկե վճարովի են: Ամսական բաժանորդագրությունը 2,99 դոլար է կազմում: Բջջային հավելվածները հնարավոր է ներբեռնել և անվճար փորձնական փուլ անցնել:
Այս պահին ամենաշատը ներբեռնել են Քայլի Ջենների ծառայությունը: Եվ սա զարմանալի չէ. արտասահմանյան ԶԼՄ-ներն արդեն երկար ժամանակ է՝ խոսում են Քայլիի աննախադեպ հայտնիության և հռչակով Քիմին անցնելու մասին: