Թոմ Քրուզը վաճառում է իր 50 միլիոնանոց առանձնատունը
Մի քանի շքեղ առանձնատուն ունեցող դերասան Թոմ Քրուզը որոշել է ազատվել դրանցից մեկից: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն։
Առանձնատունը գտնվում է Բեվերլի Հիլսում։ Դերասանն այն ձեռք էր բերել իր կնոջ համար 2007թ-ին՝ 30 միլիոն ԱՄՆ դոլարով։ Շքեղ շինությունն այժմ դերասանը գնահատում է 50 միլիոն։
Առանձնատունն ունի ավելի քան 10 000 կմ քառ. տարածք, 7 ննջասենյակ, 9 լոգասենյակ, լողավազան, մեծ շատրվան, մանկական խաղահրապարակ, թենիսի կորտ և երկու հանգստյան տուն՝ հյուրերի համար։