Տղամարդիկ փորձել են վաճառել երիկամները՝ iPhone 6s գնելու համար
Չինաստանի Ցզյանսու շրջանի երկու բնակիչ փորձել են վաճառել իրենց երիկամները, որպեսզի կարողանան գնել նոր iPhone 6s՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով International Business Times-ին։
Չինական ԶԼՄ-ները չեն հրապարակել տղամարդկանց անունները, սակայն հայտնի է՝ նրանցից մեկի անունը Խուան է։ Հենց նա է այս առաջարկով դիմել ընկերոջը։ Սակայն ավելի ուշ նա մտափոխվել է և ռիսկային փորձի մասին ամեն ինչ պատմել ոստիկանությանը, որից հետո ընդհատակն է անցել։
Սա առաջին դեպքը չէ, երբ չինացիները նոր iPhone ձեռք բերելու համար դիմում են ռիսկային քայլերի։