Աճուրդի է հանվել Ռոդենի «Մտածողը» քանդակը
Ռոդենի «Մտածողը » քանդակը դրվել է աճուրդի: Ըստ trust.ua-ի՝ Նյու Յորքում աճուրդի են հանվելու նաև 3 այլ աշխատանքներ, սակայն գլխավոր աշադրությունը կենտրոնանալու է «Մտածողը» քանդակի վրա, որի արժողությունը գնահատվում է մոտ 12 միլիոն դոլար: Նշենք, որ այն ստեղծվել էր 1906թ-ին՝ ամերիկացի հայտնի հրատարակիչ Ռալֆ Պուլիտցերի պատվերով:
Նրա բարձրությունը՝ 71,5 սմ է: Բնօրինակը Ռոդենն ստեղծել է 1882թ-ին,որը գտնվում է Փարիզում' Ռոդենի թանգարանում:
Ռոդենը համարվում է նաև մշակույթի մեջ իմպրեսիոնիզմի հեղինակը: Նրա ամեն մի աշխատանք իր մեջ պարունակում է մեծ փիլիսոփայական միտք: Ռոդենը բավականին մեծ ազդեցություն ունեցավ մշակույթի հետագա զարգացման մեջ: