Ամենաերջանիկները բազմազավակ ընտանիքներն են
Շատերը կարծում են՝ բազմազավակ լինելը մեծ բարդություններ է առաջացնում, և ժամանակ չի լինում այլ բանով զբաղվելու։ Գիտնականներն այլ եզրակացության են հանգել՝ հայտնում է Medvesti.com-ը։
Համաձայն հարցումների արդյունքների՝ բազմազավակ ընտանիքները ամենաերջանիկներն են։ Ամենաշատն իրենց կյանքից գոհ են եղել 4 կամ 5 երեխա ունեցողները։ Այդպիսի ընտանիքներում ամեն մեկը փորձում է ջերմ հարաբերությունները պահպանել։ Բազմազավակ ընտանիքներում երեխաները մեծանում են որպես պատասխանատու և կայացած անձնավորություններ, քանի որ վաղ տարիքից նրանք խնամում են իրենց կրտսեր եղբայրներին կամ քույրերին։
Իսկ ամենադժբախտ մարդիկ միայնակ հայրերն են։ Չնայած նրանք պատրաստ են հանուն երեխայի մեծ զոհողությունների գնալ, ժամանակը չի հերիքում շփվելու երեխաների հետ։