Արքայազն Չարլզը վախենում է, թե Քեյթ Միդլթոնը կկրկնի արքայադուստր Դիանայի սխալը
Արքայազն Չարլզը մտահոգված է. նա վախենում է այն բանից, որ Քեյթ Միդլթոնը կարող է կրկնել արքայադուստր Դիանայի սխալը` տրվել կրքերին և նոր սիրավեպեր ունենալ` ընկնելով հանրության աչքից: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Արքայազն Չարլզը մտածում է, որ Քեյթը կարող է սիրավեպ սկսել անվտանգության աշխատակիցներից մեկի հետ, ինչպես ժամանակին վարվել էր արքայադուստր Դիանան: Նա սիրավեպ էր սկսել անվտանգության աշխատակցի հետ, որից ութ ամիս անց մահացել կասկածելի ավտովթարի հետևանքով:
Հետաքրքրական է այն, որ իր հարսնացուի անվտանգության աշխատակիցներին ընտրում է անձամբ արքայազն Չարլզը: Նրանք հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: