Որո՞նք են աշխարհի ամենագեր և ամենաբարեկազմ ազգերը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը կազմել է աշխարհի ամենագեր և ամենաբարեկազմ ազգերի ցուցակը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հետազոտությունների ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են մոտ 250 000 մարդու տվյալներ, այդ թվում` Եվրոպայի 14 երկրներից 17,5 000 բարեկամների:
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են` ինչքան բարձր է որևէ ազգի ներկայացուցչի հասակը, այնքան բարեկազմ է այդ ազգը և մարմնի ավել քաշի խնդիր չունի:
Ամենաբարձրահասակ և բարեկազմ ազգերն են նորվեգացիները, դանիացիները, շվեդները, իսկ ամենացածրահասակներն են` իսպանացիները, իտալացիները, պորտուգալացիները և հույները: Ֆրանսիացիները և անգլիացիները միջին դիրք են գրավում: