Էլթոն Ջոնը պատմել է իր և Պուտինի զրույցի մասին (լուսանկար)
Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը իր միկրոբլոգում պատմել է այն մասին, թե ինչ են խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իր գրառման տակ նա հրապարակել է Պուտինի լուսանկարը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ինձ հետ կապ հաստատեց և հեռախոսով խոսեց ինձ հետ»,- գրել է երաժիշտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլթոն Ջոնը ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինին և նրա հետ քննարկել համասեռամոլների իրավունքների հանդեպ երկրում վիրավորական վերաբերմունքի հարցը: