Նոր մանրամասներ Անդրեյ Գայդուլյանի առողջական վիճակի մասին
Ամռանը հայազգի դերասան Անդրեյ Գայդուլյանի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել: Մի քանի շաբաթ է` «Универ»- դերասանը բուժման կուրսեր է անցնում մյունխենյան կլինիկաներից մեկում: Անդրեյի քույրը պատմել է եղբոր առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Քրոջ խոսքերով` Անդրեյն իրեն լավ է զգում: Բուժումն օգնել է և ուռուցքը փոքրացել է: Մյունխենում նրա հետ հարսնացուն է` Դիանան: Նրանք կլինիկայի մոտակայքում բնակարան են վարձել: Բժիշկները չեն սահամանափակում Գայդուլյանին: Պարզապես նա շատ է սիրում սպորտով զբաղվել, իսկ հիմա նրան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված է: Զույգը հաճախ է զբոսնում: Անդրեյը ախորժակի հետ խնդիր նույնպես չունի:Ուտում է գրեթե ամեն բան, սակայն դեղամիջոցների պատճառով հաճախ գլխացավեր է ունենում և թուլություն զգում: