Հարավային Կորեայի բնակիչներին «սպանում են» աթոռները
Նստակյացությունը և ֆիզիկական պասիվությունը Հարավային Կորեայի բնակիչների համար ամենամեծ վտանգ ներկայացնող երևույթներն են, որոնք հանգեցնում են մի շարք հիվանդությունների` հայտնում է Ria.ru-ն:
«Եզրակացությունը մեկն է. մեր աթոռները և բազմոցները դանդաղ, բայց կտրուկ սպանում են մեզ: Մարդու օրգանիզմը սովոր է շարժվելուն, դրա համար էլ զարմանալի չէ այն,որ նստակյացությունն ունենում է աղետալի հետևանքներ: Չնայած ճարպակալման դեմ գոյություն ունեցող հազարավոր դեղամիջոցներին` մենք պետք է մեր հիվանդներին ստիպենք լինել ակտիվ և զբաղվել սպորտով:»,- մեկնաբանում է բրիտանացի գիտնականը: Այսպիսի եզրակացության են հանգել նաև Հարավային Կորեայի գիտնականները: Նրանք 2011-ից 2013թթ-ին հետևել են 140 000 մարդու կենսակերպին: