Թուրքիայի ափերին փրկվել է 205, խեղդվել` 13 փախստական
Միջերկրական ծովում` թուրքական ու հունական ափերի մեջտեղում, այսօր խորտակվել է անօրինական ճանապարհով փախստականներին տեղափոխող մի նավ:Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը, պատահարի հետևանքով խողդվել է 13 փախստական, այդ թվում` 4 երեխա:
Խորտակված նավի ուղևորների կյանքը փրկելու համար դեպքի վայր են մեկնել Թուրքիայի ափամերձ փրկարարական ծառայության 5 նավակներ: Նրանց հաջողվել է փրկել 205 մարդու կյանք: Փրկարարական գործողությունները դեռևս շարունակվում են: