Բրիտանացի գիտնականները պարզել են` ինչու են մարդիկ դառնում շատակեր
Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել` ինչու են մարդիկ դառնում շատակեր: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:
Առաջին հերթին շատակերության մեղավորները մեծ ափսեներն են: Մարդը չի կարողանում իրեն կառավարել և քիչ ուտել, երբ սեղանին մեծ ափսեներ են դրված: Ընդամենը ափսեի չափսը փոխելով` մարդիկ կարող են 29%-ով քիչ ուտել:
Հարկավոր է նաև խանութներում ամենամեծ տուփերով կիսաֆաբրիկատները դնել կա'մ ամենավերին դարակներում, կա'մ դժվար հասանելի մեկ այլ տեղ: Տեսնելով մեծ տուփերով կիսաֆաբրիկատները` մարդիկ առանց երկար մտածելու գնում են այն, հետևաբար սկսում են շատ ուտել: