Անբացատրելի երևույթ, որը կոչվում է սեր
Սեր, մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է։ Սիրո մասին մտորումները, նրա՝ որպես երևույթի, վերլուծությունը բնորոշ է մարդուն հայտնի հնագույն փիլիսոփայական համակարգերին և գեղարվեստական հուշարձաններին։
Սերը դիտարկվում է նաև որպես փիլիսոփայական կատեգորիա։ Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների։
Սիրո ձևերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.
«Էրոս» (հին հուն․՝ έρως) — տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի.
«Ֆիլիա» (հին հուն․՝ φιλία) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության.
«Ստորգե» (հին հուն․՝ στοργή) — գորովալից ընտանեկան սեր.
«Ագապե» (հին հուն․՝ ἀγάπη) — զոհականսեր։