Ալլա Պուգաչովայի նիհարելն ապշեցրել է հյուրերին
«МУЗ-ТВ»-ի գլխավոր տնօրեն Արման Դավլետյարովի ծննդյան արարողությանը ներկա են եղել ռուսական շոուբիզնեսի ամենավառ ներկայացուցիչները: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Հյուրերի ուշադրության կենտրոնում ամենից շատ գտնվել է Ալլա Պուգաչովան, ով վերջերս հազվադեպ է լինում հանրության մեջ:
Տոնակատարության ժամանակ, կարճ զգեստով և բարեկազմ ոտքերով Ալլա Պուգաչովան միանգանից գրավել է լրագրողների ուշադրությունը:
Ավելի վաղ պրիմադոննայի ոճաբանը լուսանկար էր հրապարակել, որտեղ Ալլան նիհար էր և առանց դիմահարդարման, սակայն երկրպագուներն այնքան էլ չէին հավատացել, որ լուսանկարը ֆոտոշոփ չէ: