57-ամյա Շերոն Սթոունը հպարտանում է իր իդեալական կազմվածքով (լուսանկարներ)
Շերոն Սթոունի դեմ տարիքն անզոր է: Լինելով 57 տարեկան՝ նա ավելի լավ տեսք ունի, քան տարիքով իրենից փոքր կոլեգաները: Դերասանուհին իրեն հրաշալի է զգում և թույլ է տալիս կրել համարձակ զգեստներ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Ֆլորենցիայում ամեն տարի տեղի ունեցող Celebrity Fight Night միջոցառմանը Շերոնը ներկայացել է սպիտակ զգեստով, որն ընդգծում է նրա մարմնի առավելությունները: Նուրբ դիմահարդարումը և կանաչ ձեռնոցներն էլ ավելի են ընդգծել և ամբողջացրել նրա էլեգանտ կերպարը: