Մեդվեդևի 50-ամյակը սովորական աշխատանքային օրվա պես կանցնի (լուսանկարներ)
Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 50-ամյակն է:Չնայած տարեդարձին՝ վարչապետն իր ծննդյան օրն անց է կացնում սովորական աշխատանքային օրվա պես: Միայն երեկոյան Մեդվեդևը կհանդիպի իր ընտանիքի և ընկերների հետ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Այսօր սովորական աշխատանքային օր կլինի, սովորական երկուշաբթի:Օրվա առաջին կեսին վարչապետը միջազգային մի շարք հեռախոսազրույցներ կունենա»,- հայտնել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը:
Մեդվեդևը ամենաերիտասարդ նախագահներից է եղել, իսկ այժմ ամենաերիտասարդ վարչապետներից մեկն է: Գուցե այս փաստով է պայմանավորված նրա սերը սոցցանցերի նկատմամբ:
Լուսանկարներ՝ Մեդվեդևի անձնական միկրոբլոգից: