Քեյթ Միդլթոնը փոխել է սանրվածքը (լուսանկար)
Այս շաբաթ տեղի կունենա երկար սպասված մի իրադարձություն. Քեյթ Միդլթոնը 4-ամսյա արձակուրդից հետո, որի ընթացքում նա խնամում էր երեխաներին, կներկայանա հանրությանը: Այս մասին հայտնում է Ru.hellomagazine.com-ը:
Սեպտեմբերի 17-ին Քեյթը կայցելի Լոնդոնի Anna Freud Centre մանկական բարեգործական կենտրոն: Սակայն արդեն կարելի է տեսնել Քեյթի պատրաստությունները. նա փոխել է սանրվածքը՝ ճակատին մազափունջ թողնելով: Նման սանրվածքով նա ներկայացել էր հանրությանը 2012թ-ին:
Պապարացցիները լուսանկարել են արքայազն Ուիլյամին և Քեյթին ավտոմեքենայի մեջ: Նրանք ուղևորվում էին շոտլանդական Crathie Kirk եկեղեցի:
Գեղեցիկ վարսերը Քեյթի հպարտությունն են: 2014թ-ին անցկացված հարցումների արդյունքներով՝ Քեյթը ճանաչվել է ամենաշքեղ վարսեր ունեցող կինը: