Ճարպակալման մեղավորները գեները չեն. գիտնականներ
Շատերը ճարպակալման հարցում մեղադրում են գեներին, սակայն գիտնականները չեն կիսում այս տեսակետը՝ հայտնում է Medvesti.com-ը:
Գեները, անշուշտ, որոշակի դեր խաղում են այս հարցում, սակայն ճարպակալման դեմ պայքարը հիմնականում անհատական բնույթ ունի: Եթե ուզում եք նիհարել, պետք է ակտիվորեն սպորտով զբաղվեք և ճիշտ սննդակարգ ունենաք:
Փորձագետները ուսումնասիրել են 8000 մարդու անալիզ և պարզել են՝ տարիքի մեծացման հետ մարդիկ ավելի շատ են մտածում, որ ոչինչ հնարավոր չէ կիրառել մարմնի ավել քաշի դեմ, քանի որ ամեն ինչում մեղավոր են գեները:
Հարցումներին մասնակցած կամավորները շատակեր են եղել, ովքեր սիրում են ուտել կիսաֆաբրիկատներ և ոչ ճիշտ սնունդ: Նրանք չեն զբաղվել սպորտով և չեն ունեցել կայուն ռեժիմ:40-50 տարեկան մարդիկ իրենց կազմվածքը փոխելու մասին անգամ չեն էլ մտածել:
Հետազոտության հեղինակը նշում է՝ մարդիկ ընտրում են հեշտ տարբերակը՝ կարծելով, թե ոչինչ հնարավոր չէ փոխել, արդեն ուշ է, և ամեն ինչում մեղավոր են գեները: