Դևիդ Բեքհեմին դուր չի գալիս այն,որ իր որդին գնալով հայտնի է դառնում (լուսանկար)
Բեքհեմների ընտանիքն անընդհատ պապարացցիների և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է,այդ թվում՝ և 16-ամյա Բրուկլին Բեքհեմը:
Կարծես թե Դևիդ Բեքհեմը գոհ չէ այն բանից,որ իր ավագ որդին,լինելով ընդամենը 16 տարեկան, գնալով հայտնի է դառնում:Բրուկլինն իր միկրոբլոգում հոր հետ լուսանկար է հրապարակել,որտեղ Դևիդը զայրացած տեսք ունի: Լուսանկարը Բրուկլինը վերնագրել է այսպես. «Հայրիկն ուրախ չէ,որ ես ավելի լավն եմ,քան ինքը»: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Իհարկե,Բրուկլինը կատակել է:Դևիդը միշտ էլ իր ընտանիքի կողքին է եղել: