Անջելինա Ջոլին բարկացել է Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիստոնի նամակագրության պատճառով
Ջենիֆեր Էնիստոնի և Բրեդ Փիթի ամուսնական կյանքն ավարտվել է 10 տարի առաջ:Թվում է՝ այս տարիների ընթացքում պետք է որ նրանք մոռացած լինեին միմյանց մասին,սակայն դերասանները մինչ օրս էլ շարունակում են շփվել՝ հայտնում է Starslife.ru-ն:
Անջելինա Ջոլին իմացել է դերասանների նամակագրական կապի մասին և շատ է զայրացել:Ջոլի-Փիթ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը նշում է,որ Անջելինան կարծում էր՝ Բրեդը վաղուց է մոռացել Ջենիֆերի մասին,սակայն վերջերս Ջոլին,օգտվելով ամուսնու հեռախոսից,հանկարծակի հայտնաբերել է նրանց նամակները:
Life & Style ամսագիրը գրում է,որ Ջոլին զանգահարել է ինչ-որ մեկին և արտասվել:Հնարավոր է,որ հենց այդ ժամանակ է համաշխարհային դերասանուհին իմացել դավաճանության մասին: